Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզերում՝ Տավուշում, Լոռիում, Արարատում և Արագածոտնում, այսօր գործում են կանանց ակումբներ, որտեղ առանձնակի հետաքրքրություն է վայելում յոգայի խմբակը։
«Մեզ համար անչափ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես են գյուղական համայնքների կանայք ակտիվորեն ներգրավվում այս նախաձեռնությանը և քայլեր անում դեպի առողջ ապրելակերպ։

Այս հաջողված փորձն ու մասնակիցների արձագանքները մեզ վստահություն են տալիս ընդլայնելու ակումբների աշխարհագրությունը։ Շատ շուտով ևս մեկ Կանանց ակումբ իր դռները կբացի Գեղարքունիքի մարզում»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։



