ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները Zarkerak - ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները
Zarkerak Zarkerak - ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները
ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները

ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։

 

«Հանդիպումը կարևոր առիթ էր շնորհակալություն հայտնելու ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի տնօրեն և ղեկավար Ալկիս Դրակինոսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին, ովքեր ավարտում են իրենց առաքելությունը՝ երկարամյա արդյունավետ համագործակցության, մասնագիտական աջակցության և ՊԵԿ–ՎԶԵԲ գործընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նրանց անմիջական աջակցությամբ իրականացված ծրագրերն այսօր էական դեր ունեն Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների զարգացման և մաքսային համակարգի արդիականացման գործում։

 

Միաժամանակ շնորհավորել եմ ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրեն և ղեկավար Թոմաս Կայրիսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռեմոն Զաքարիային՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ տարիների ընթացքում ձևավորված ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ և արդյունքներ։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

 

Համոզված եմ, որ ձևավորված գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացմանը, առևտրի դյուրացմանը , սահմանային ենթակառուցվածքների կատարելագործմանը և մաքսային համակարգի շարունակական բարելավմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահը։

 

24 Հունիս, 2026 23:10
Վեր