Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Zarkerak - Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Zarkerak Zarkerak - Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել մեդիայում գենդերային կարծրատիպերի և դրանց հաղթահարման թեմայով քննարկման ընթացքում։

 

Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զեկույցի հեղինակ, ուկրաինացի պատգամավոր Եվհենյա Կրավչուկին՝ ընդգծելով, որ ներկայացված զեկույցը հատկապես արդիական է այն պայմաններում, երբ հասարակությունում դեռևս առկա են տղամարդկանց և կանանց «նախապես սահմանված դերերի» մասին պատկերացումներ։

 

Նրա խոսքով՝ կարծրատիպերը ձևավորվում են ոչ միայն օրենքների կամ ինստիտուտների ազդեցությամբ, այլև այն տեղեկատվական միջավայրի միջոցով, որի հետ մարդիկ առնչվում են ամեն օր։ Նա նշել է, որ սոցիալական մեդիայի զարգացմանը զուգահեռ՝ ավելի տեսանելի և ագրեսիվ են դարձել ատելության խոսքն ու վնասակար կարծրատիպերը։

 

«Քաղաքականությամբ, լրագրությամբ և հանրային գործունեությամբ զբաղվող կանայք հաճախ ենթարկվում են հարձակումների, որոնք ավելի շատ պայմանավորված են նրանց սեռով, քան գաղափարներով»,- ասել է Գրիգորյանը։

 

Հայաստանի փորձին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ հանրային կյանքում ակտիվ կանայք անհամաչափորեն հաճախ են դառնում առցանց թիրախավորման զոհ, իսկ գենդերային հիմքով վիրավորանքները հաճախ ընկալվում են որպես բնական երևույթ։ Միաժամանակ նա դրական է գնահատել լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիա նախաձեռնությունների այն աշխատանքը, որը կանանց ներկայացնում է որպես առաջնորդներ, ձեռնարկատերեր, գիտնականներ և որոշում կայացնողներ։

 

Գրիգորյանը շեշտել է, որ գենդերային կարծրատիպերը վնասում են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց և տղաներին՝ հասարակության մեջ ձևավորելով նախապես սահմանված դերերի վերաբերյալ կոշտ ակնկալիքներ։

 

Պատգամավորը կարևորել է նաև մեդիագրագիտության և կրթության դերը՝ ընդգծելով, որ միայն իրավական կարգավորումներով հնարավոր չէ լուծել խնդիրը։

 

«Մեզ անհրաժեշտ է քննադատական մտածողություն, պատասխանատու մեդիա և երիտասարդ սերնդի համար դրական օրինակներ»,- նշել է նա։

 

Ելույթի ավարտին Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարել է, որ խոսքի ազատությունը չպետք է օգտագործվի որպես սեքսիզմի կամ մարդու արժանապատվությունը նսեմացնելու արդարացում՝ ընդգծելով, որ ժողովրդավարական հասարակության հիմքում բազմակարծությունն ու հանրային կյանքում բոլորի արժանապատիվ մասնակցությունն են։

24 Հունիս, 2026 17:11
Վեր