Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյnւն․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա Zarkerak - Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյnւն․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա
Zarkerak Zarkerak - Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյnւն․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա
Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյnւն․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա

Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյnւն․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ 1,5 տարեկան աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։

Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։

Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այն բնակարանը, որտեղից երեխան հոսպիտալացվել է, գտնվում է շենքում, որը գազաֆիկացված չէ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների ինքնությունը։

24 Հունիս, 2026 23:53
Վեր