Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Հորմուզի նեղուցի ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրից հետո:
Լոնդոնում լրագրողների հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խումբը զբաղվելու է նեղուցի ականազերծմամբ, իսկ Անկարան աջակցում է նման գործընթացի:
Սակայն թուրք նախարարն ընդգծել է, որ Թուրքիան կվերանայի իր դիրքորոշումը, եթե տեխնիկական կոալիցիան դառնա հակամարտության կողմ:

