Զորակ գյուղում 32-ամյա վարորդն իր «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան Zarkerak - Զորակ գյուղում 32-ամյա վարորդն իր «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան
Zarkerak Zarkerak - Զորակ գյուղում 32-ամյա վարորդն իր «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան
Զորակ գյուղում 32-ամյա վարորդն իր «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան

Զորակ գյուղում 32-ամյա վարորդն իր «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ի․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված աղջկան առաջինը օգնության են հասել աշխատանքից տուն վերադարձող պարեկները, ովքեր իրենց անձնական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

 

26 Ապրիլ, 2026 20:48
Վեր