Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 29-ին՝ ժամը 02։22-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։05-ին, մարվել՝ 03:18-ին։ Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը (մոտ 90 քմ):
Հրշեջ-փրկարարները տարհանել են 10 քաղաքացու, հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ և կից երկու տներ։


