Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով Zarkerak - Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Zarkerak Zarkerak - Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

747526464_1378093927549706_3047245691822747809_n.jpg (129 KB)

Արվեստագետը պարգևատրվել է՝ ի նշանավորումն համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:

744917663_2608204202973168_1716702021262894861_n.jpg (130 KB)

Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Սիմոն Աբգարյանն ընդգծել է. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ»։

748150566_1498420092329272_6015389146052732706_n.jpg (114 KB)

Սիմոն Աբգարյանը Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Փառատոնի շրջանակում հուլիսի 16-ին և 17-ին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու երկու սերիայից բաղկացած ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որը պատմակենսագրական դրամա է, և որում Սիմոն Աբգարյանը մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլի դերը։

749300407_1726274512047103_4090039732210560733_n.jpg (69 KB)

16 Հուլիս, 2026 22:38
Վեր