Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր Zarkerak - Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր

Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Տուլայի մարզի Wildberries-ի պահեստում` հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը։

 

«Շտապօգնության ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն», - գրել է նա Max հարթակում։

 

Բացի այդ, երկու բնակելի շենք է վնասվել Վենևսկի շրջանում, Նովոմոսկովսկում ու Ուզլովսկի շրջանում՝ երկու արդյունաբերական օբյեկտ։

 

Ոչնչացվել է ընդհանուր առմամբ 107 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջաններում և Սև և Ազովի ծովերում խոցել են 475 անօդաչու թռչող սարք։

05 Օգոստոս, 2026 09:51
Վեր