Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ Zarkerak - Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ
Zarkerak Zarkerak - Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ
Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ

Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսական բանակն օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերն Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակումն է իրականացրել: Կիևի մարզի և մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են բալիստիկ հրթիռների արձակման ու հարվածների հետևանքների մասին: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ Կիևում հարձակումը հրդեհներ է առաջացրել, վնասվել են ոչ բնակելի շենքեր: Կիևի շրջանում ռուսական հարձակումների զոհ է դարձել 15 մարդ, ևս 22-ը վիրավորվել են:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում հայտնել են, որ գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել նաև Օդեսայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Նիկոլաևի մարզերին։

Օգոստոսի 5-ի առավոտյան տարածված հայտարարության մեջ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ հրթիռային հարվածներն ու հեռահար անօդաչու թռչող սարքերի հարձակումներով վնասել են «Կիևի և Կիևի մարզի տրանսպորտային, լոգիստիկ և բաշխման կենտրոնները, որոնք զբաղվում են տարբեր զենքերի ու ռազմական բեռների պահեստավորմամբ և մատակարարմամբ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ ու բաշխմամբ»։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «հարվածներ են հասցվել Օդեսայից հարավ գտնվող երեք բեռնատար նավի, որոնք զենք և ռազմական տեխնիկա էին մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին»։

Ուկրաինան ավելի ու ավելի դժվարությամբ է հետ մղում հրթիռային հարձակումները։ Ռուսաստանի հարվածներից հետո ուկրաինական զինված ուժերը հայտնել են, որ 115 անօդաչու թռչող սարքերից խոցել են 98-ը, սակայն 24 բալիստիկ հրթիռը չի հաջողվել ոչնչացնել:

05 Օգոստոս, 2026 11:47
Վեր