Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ են տվել շուրջ 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը»:
Այս մասին ՇՀԿ+ գագաթնաժողովում իր խոսքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը երկար տարիներ մնացել էր հակամարտությունների գոտի, վերածվում է խաղաղության գոտու։
Ալիևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված չորս բանաձևերը կատարվել են երեք տարի առաջ՝ դրանց ընդունումից 30 տարի անց։
«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա ապրանքատեսակների շրջանակի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,-հայտարարել է Ալիևը։


