Մենք պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ ՀՀ շահի. Ռուբինյանը՝ Հաջևին պատասխանելու մասին Zarkerak - Մենք պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ ՀՀ շահի. Ռուբինյանը՝ Հաջևին պատասխանելու մասին
Zarkerak Zarkerak - Մենք պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ ՀՀ շահի. Ռուբինյանը՝ Հաջևին պատասխանելու մասին
Մենք պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ ՀՀ շահի. Ռուբինյանը՝ Հաջևին պատասխանելու մասին

Մենք պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ ՀՀ շահի. Ռուբինյանը՝ Հաջևին պատասխանելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, ոնց որ ինձ ասեն՝ ինչու՞ ես ասում Պետրոս, և ոչ թե Հ1-ի էն հաղորդավարը, որովհետև իր անունը Պետրոս է, Պետրոս Ղազարյան՝ Հ1-ի էն հաղորդավարը, Հայաստանի Հանրապետություն՝ մեր հայրենիքը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու Կառավարության ծրագրում չեն գրել հայրենիք բառը:

Ռուբինյանն անդրադարձել է նաև  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին:

«Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության և ըստ Հայաստանի Հանրապետության շահի: Այս հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ չեն լինելու ներվայնացնող թեմաներ, իհա՛րկե, լինելու են և կան, լինելու են հայտարարություններ, որ քո ինքնությունը եռում է մեջդ, բայց ո՞նց պետք է մենք սրան վերաբերենք, գնահատական տա՞նք, տանք, բայց արդյոք դա նշանակում է, որ վե՞րջ, այսքան ծանր ջանքերի, հազարավոր զոհերի, լիտրերով արյան գնով ինչ ձեռք ենք բերել, վերցնենք, գցենք ջու՞րը, ասենք վե՞րջ, մի բան են ասել, մեր դուրը չի եկել, ուրեմն՝ խաղաղություն չի՞։ 30 տարի տևած հակամարտությունից հետո 2,5 տարի է, որ սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չի եղել...»,-ասել է Ռուբինյանը:

14 Սեպտեմբեր, 2026 23:22
Վեր