Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Zarkerak - Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Zarkerak Zarkerak - Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում:

 

Մասնավորապես` Չարենցի 91 հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքը կարգելվի ժամը 07:00-ից մինչև 14:00-ն, ինչպես նաև նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ -Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն, իսկ Սարալանջի շրջանցիկ ճանապարհից դեպի Չարենցի 91 հասցե մուտքը կարգելվի ժամը 14:00-ից 07:00-ն:

 

 

14 Սեպտեմբեր, 2026 16:16
Վեր