Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առաջարկում ենք Լոռու մարզում ձևավորել նոր՝ Վանաձոր համայնք Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում՝ 22 բնակավայրերով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքերի միավորման արդյունքում՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրերով: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
«Միավորման նախկինում իրականացված 99 ծրագրերով 915 համայնքների փոխարեն այսօր առկա են 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր են: Նախագծի ընդունման արդյունքում համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62:
Միավորված նշված ծրագրերն իրականացվել են փնջային կամ շրջանային մոդելներով, և մեր վերլուծություններն ու բազմաթիվ քննարկումները, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելով միավորված համայնքներն առավել արդյունավետ են իրականացնում տեղական ինքնակառավարումը, ունեն առավել զարգացած ենթակառուցվածքներ, ֆինանսական և մասնագիտական կարողություններ»,- ասաց նա:
Առնակ Ավետիսյանն առաջարկեց հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով:


