Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել Zarkerak - Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել
Zarkerak Zarkerak - Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել
Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել

Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակչի դիմումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, ինչպես նաև տրվել է կարգադրագիր՝ ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

 

Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Սյունիքի մարզ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով։

 

Միաժամանակ, տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ջրի ախտահանման հետ կապված խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ:

14 Սեպտեմբեր, 2026 13:45
Վեր