ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են Zarkerak - ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են
Zarkerak Zarkerak - ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են
ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են

ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ ՊԵԿ-ում պարգևատրվել են Կոմիտեի աշխատակիցները։ Արարողությունը տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ։

«Անկախության ամրապնդումը հնարավոր է ուժեղ պետական ինստիտուտների և նվիրված մարդկանց համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս օրը ևս մեկ առիթ է՝ գնահատելու այն աշխատակիցների բարեխիղճ աշխատանքը, որոնք նպաստում են պետականության կայացմանն ու տնտեսական անվտանգության ապահովմանը»,- նշել է ՊԵԿ նախագահը։

Արարողության ընթացքում՝ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված պարգևատրումների շրջանակում ՊԵԿ աշխատակիցներին հանձնվել են մեդալներ, կրծքանշաններ և շնորհակալագրեր, աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարած մի շարք աշխատակիցներ շնորհակալագրեր են ստացել ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանի կողմից, ՊԵԿ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմինե Ասրյանը հուշանշաններ է հանձնել 25 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող անդամներին, ինչպես նաև երկարամյա աշխատանքային գործունեություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարներին։

Պարգևատրման արարողությունը ևս մեկ հնարավորություն էր արժևորելու ՊԵԿ աշխատակիցների մասնագիտական նվիրումը, պատասխանատվությունն ու ներդրումը Կոմիտեի զարգացման գործում։

03 Հոկտեմբեր, 2026 17:09
Վեր