Շուրջ 2500 գործարք՝ car.mia.gov.am հարթակում․ տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը՝ առցանց Zarkerak - Շուրջ 2500 գործարք՝ car.mia.gov.am հարթակում․ տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը՝ առցանց
Zarkerak Zarkerak - Շուրջ 2500 գործարք՝ car.mia.gov.am հարթակում․ տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը՝ առցանց
Շուրջ 2500 գործարք՝ car.mia.gov.am հարթակում․ տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը՝ առցանց

Շուրջ 2500 գործարք՝ car.mia.gov.am հարթակում․ տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը՝ առցանց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տրանսպորտային միջոց գնելու կամ վաճառելու գործարքը քաղաքացիները հնարավորություն ունեն իրականացնել առցանց՝ ցանկացած վայրից՝ առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու անհրաժեշտության։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, արդեն հարթակում կատարվել է 2432 գործարք, որից 1798-ը՝ առուվաճառքի, 634-ը՝ նվիրատվության։

Թվային հարթակում գործարք կատարելու համար և՛ գնորդը, և՛ վաճառողը պարտադիր պետք է «Ես եմ» համակարգում անցնեն նույնականացում։

Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է՝ վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։

Գործարք կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք, լրացնել կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալները, կատարել անհրաժեշտ բոլոր գործողությունները։

Թվային հարթակից օգտվելիս առաջացող հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Թեժ գիծ՝ զանգահարելով 060 83 83 02 հեռախոսահամարով։

car.mia.gov.am հարթակը ներդրվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նպատակ ունենալով քաղաքացիների համար առավել դյուրին դարձնել տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքները, թեթևացնել հաշվառման-քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը։

03 Հոկտեմբեր, 2026 14:48
Վեր