Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում Նիկոսիայում մրցել է Կիպրոսի հավաքականի հետ:
Խաղի առաջին կեսում Կիպրոսի հավաքականը կարողացել է երկու անգամ գրավել Հայաստանի ընտրանու դարպասը:
Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Կիպրոսի հավաքականից Պիլեասը կարմիր քարտ է ստացել, հավաքականը խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստով:
Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Ազգերի լիգայում:
Հաջորդ՝ 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիային

