Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վահագն Խաչատուրյան Zarkerak - Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վահագն Խաչատուրյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վահագն Խաչատուրյան
Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Չեխիայի ժողովրդին ու իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։

Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Չեխիայի պատրաստակամությունը խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի և Չեխիայի փոխգործակցությանը Եվրոպական միության շրջանակում։ 

02 Հոկտեմբեր, 2026 14:59
Վեր