Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Zarkerak - Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
Zarkerak Zarkerak - Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին

 

«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»:

Այս մասին ԵԱՏՄ նիստի ընթացքում իր խոսքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նիստին մասնակցել է հեռավար՝ տեսակապի ձևաչափով։

«Հայաստանը բազմիցս վերահաստատել է ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը»,- ասել է նա և հավելել Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու կարևորությունը:

Այս համատեքստում ՀՀ վարչապետն ասել է, որ գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

«Նեղ կազմով նիստի ընթացքում գործընկերներին տեղեկացրել եմ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին վերաբերող որոշ նրբությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք ակնկալում ենք որոշակի որոշումներ, որոնք մասնավորապես կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

02 Հոկտեմբեր, 2026 16:40
Վեր