Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ Zarkerak - Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
Zarkerak Zarkerak - Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։

Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկու երկրներում և տարածաշրջանում առկա իրավիճակին՝ կարևորելով փոխըմբռնման մթնոլորտում երկխոսության շարունակականությունը։

Շեշտվել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների հանգամանքը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է առաջիկայում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կարևորությունը, անդրադարձ է կատարվել համաժողովի օրակարգային հարցերին, ընդգծվել է գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու նպատակով համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

02 Հոկտեմբեր, 2026 18:22
Վեր