Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը Zarkerak - Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը
Zarkerak Zarkerak - Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը
Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը

Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Միջոցառման հանդիսությունն անցկացվել է Կապանի մշակույթի տան մեծ դահլիճում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը և Կապանի փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի երիտասարդ ներկայացուցիչներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, Կապան քաղաքի հյուրեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ 2026 թվականը Կապանի համար կարևոր և նշանակալի տարի էր, որի ընթացքում քաղաքը կրում է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը։ Նրա նշմամբ՝ ծրագիրը Կապանում համախմբել է Հայաստանի և ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդներին՝ ստեղծելով շփման, փորձի և գաղափարների փոխանակման, նոր կապերի հաստատման և համագործակցության զարգացման հնարավորություններ։

««Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագիրը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երիտասարդական քաղաքականությունը միայն կրթական կամ ժամանցային միջոցառումների իրականացում չէ։ Այն նաև երիտասարդների մասնակցության, կամավորության, հասարակական կյանքում ներգրավվածության, պատասխանատվության և մշակութային ժառանգության պահպանման մասին է։ Ծրագիրը հնարավորություն տվեց ԱՊՀ երկրներից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդներին ավելի մոտիկից ճանաչելու Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը։ Միևնույն ժամանակ, ծրագիրը երիտասարդների համար դարձավ նոր ծանոթությունների, փորձի և գաղափարների փոխանակման, ինչպես նաև նոր գիտելիքների ձեռքբերման և հմտությունների զարգացման կարևոր հարթակ։ Ի վերջո, նման ծրագրերի իրական արդյունքը ոչ միայն իրականացված միջոցառումներն են, այլև այն կապերը, գաղափարներն ու համագործակցության ձևերը, որոնք շարունակում են զարգանալ նաև ծրագրի ավարտից հետո»,- նշել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ ծրագրի ընթացքում ձևավորված կապերը, ձեռք բերված փորձը և գաղափարները շարունակելու են զարգանալ նաև ծրագրի ավարտից հետո։

Նախարարի տեղակալ Քրիստիան Թաթարյանը շնորհակալություն է հայտնել Կապանի համայնքապետարանին՝ ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցության, հյուրընկալության և երիտասարդների համար բաց ու ակտիվ միջավայր ստեղծելու համար։ Նա երախտագիտություն է հայտնել նաև բոլոր կազմակերպիչներին, գործընկերներին, կամավորներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել ծրագրի հաջող իրականացումը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մասին պատմող հոլովակ:

Պաշտոնական միջոցառման շրջանակում Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել նաև «Ալիխանյանս Փրոջեքթ» վոկալ-գործիքային խմբի համերգը: Հնչել են հայկական ու արտասահմանյան հայտնի հիթերի յուրօրինակ տարբերակներ:

Հիշեցնենք՝ Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ:

Ծրագրի պաշտոնական մեկնարկային միջոցառումներն անցկացվել են 2026 թվականի հուլիսի 23-25-ը Կապանում։

Այս շրջանակում իրականացվել են մի շարք մշակութային և երիտասարդական նախաձեռնություններ, այդ թվում՝ պաշտոնական բացում, հավաստագրի հանձնում, նամականիշի մարում: Ծրագրի մեկնարկն ուղեկցվել է մեծ տոնական համերգով, որին մասնակցել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։

Հաջորդիվ տեղի են ունեցել ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը` ԱՊՀ երկրների պատվիրակությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացվել են նաև տարաբնույթ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ և Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացմանն ուղղված այլ միջոցառումներ:

02 Հոկտեմբեր, 2026 23:38
Վեր