Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:
Առաջին պարտիայում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, իսկ պատասխան պարտիայում հաղթել է սևերով:
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։ Այս խումբը անվանել են «մահվան խումբ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկը հաղթել էր Մամեդյարովին։

