Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեծածավալ աշխատանքներն ընդգրկում են նաև մայրաքաղաքի կարևոր ճանապարհահատվածներից մեկը՝ Եղվարդի խճուղին:
«Ինչպես մյուս փողոցներում, այստեղ ևս, ուղղվում են դիտահորերի նիշերը: Երթևեկությունն անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումն արվում է գիշերը»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։


