Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին Zarkerak - Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին
Zarkerak Zarkerak - Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին

Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում 49-ամյա Լենոր Վ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

12 Նոյեմբեր, 2026 18:47
Վեր