Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ Zarkerak - Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Zarkerak Zarkerak - Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ Հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

13 Նոյեմբեր, 2026 12:40
Վեր