2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ Zarkerak - 2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ
Zarkerak Zarkerak - 2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ
2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ

2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2027 թվականին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու։ Նպատակն է ոչ միայն նորոգել ճանապարհները, այլև ապահովել դրանց որակն ու երկարաժամկետ շահագործումը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Այսօր հանդիպեցի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանի, հիմնադրամի աշխատակիցներ՝ Երևանի և Գյումրիի ասֆալտապատման աշխատանքների համակարգող Արմեն Ղազարյանի և ճարտարապետ Ռիմա Հարությունյանի հետ։

Քննարկեցինք վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք ճանապարհաշինական ծրագրերի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձանք ինչպես այս տարի ընթացող միջին նորոգման աշխատանքներին, այնպես էլ 2027 թվականից մեկնարկող՝ տարեկան շուրջ 25 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագրին։

Հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկն արդեն պատրաստ է։ Մանրամասն քննարկեցինք յուրաքանչյուր փողոցի առանձնահատկությունները, նախագծային և տեխնիկական լուծումները, աշխատանքների ծավալները, ինչպես նաև առկա ինժեներական ենթակառուցվածքների հետ կապված հարցերը։

Ինձ համար չափազանց կարևոր է, որ իրականացվող աշխատանքների արդյունքում Գյումրին ունենա ոչ թե պարզապես ասֆալտապատված, այլ որակյալ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված ճանապարհներ։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր խնդիրները բացահայտել և լուծել դեռևս նախագծման ու նախապատրաստական փուլում՝ հետագայում նորոգված ճանապարհները կրկին քանդելու անհրաժեշտությունից խուսափելու համար։

Մեր խնդիրն է՝ որևէ օր չկորցնել և բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել ժամանակին, որպեսզի 2027 թվականին ճանապարհաշինական ծրագրերը մեկնարկեն առանց խոչընդոտների և իրականացվեն պատշաճ որակով։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք շարունակել համատեղ աշխատանքը՝ նախապատրաստական գործընթացները ժամանակին ավարտելու և ծրագրի անխափան մեկնարկն ու որակյալ իրականացումն ապահովելու նպատակով»,- գրել է մարզպետը։

13 Նոյեմբեր, 2026 18:21
Վեր