Բաքուն և Անկարան փորձում են  միտումնավոր հայկական կողմի վրա ինչ-որ պատասխանատվություն դնել,  հետո մեղադրել պայմանավորվածությունների չկատարման մեջ. Սուրենյանցը՝ Չավուշօղլուի հայտարարությունների մասին Zarkerak - Բաքուն և Անկարան փորձում են միտումնավոր հայկական կողմի վրա ինչ-որ պատասխանատվություն դնել, հետո մեղադրել պայմանավորվածությունների չկատարման մեջ. Սուրենյանցը՝ Չավուշօղլուի հայտարարությունների մասին
Zarkerak Zarkerak - Բաքուն և Անկարան փորձում են միտումնավոր հայկական կողմի վրա ինչ-որ պատասխանատվություն դնել, հետո մեղադրել պայմանավորվածությունների չկատարման մեջ. Սուրենյանցը՝ Չավուշօղլուի հայտարարությունների մասին
Բաքուն և Անկարան փորձում են  միտումնավոր հայկական կողմի վրա ինչ-որ պատասխանատվություն դնել,  հետո մեղադրել պայմանավորվածությունների չկատարման մեջ. Սուրենյանցը՝ Չավուշօղլուի հայտարարությունների մասին

Բաքուն և Անկարան փորձում են միտումնավոր հայկական կողմի վրա ինչ-որ պատասխանատվություն դնել, հետո մեղադրել պայմանավորվածությունների չկատարման մեջ. Սուրենյանցը՝ Չավուշօղլուի հայտարարությունների մասին

«Մենք պաշտոնական Երևանից չունենք տեղեկատվություն, թե Պրահայում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ինչ-որ դրական հայտարարություններ է անում, բայց միևնույն ժամանակ փորձ է անում խառնվել մեր ներքաղաքական կյանքին, ինչն անթույլատրելի է: Դրականը նշելուց բացի՝ նա ասում է, որ ինչ-որ շրջանակներ խանգարում են հարաբերությունները կարգավորել: Մենք որևէ պարագայում չպետք է թույլ տանք, որ ինչ-որ օտար երկրի ղեկավար կամ ներկայացուցիչ միջամտի մեր ներքաղաքական կյանքին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին արած հայտարարություններին՝ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Ըստ քաղաքագետի՝ այս հայտարարությունների պատճառը մի վարկած կարող է լինել. «Իմ կարծիքով պաշտոնական Բաքուն և Անկարան փորձում են տպավորություն ստեղծել, որ կան պայմանավորվածություններ, դրանով նրանք միտումնավոր հայկական կողմի վրա ինչ-որ պատասխանատվություն են դնում, որպեսզի հետո, եթե ինչ-որ բան այնպես չլինի, հայկական կողմին փորձեն մեղադրել պայմանավորվածությունների չկատարման մեջ: Այսինքն, եթե  սահմանված իքս ժամկետում իրենց ակնկալիքները չբավարարվեն, ապա նույն Անկարայից և Բաքվից լսելու ենք հայտարարություններ, որ հայկական կողմը հերթական անգամ չի կատարել պայմանավորվածությունները, դա իրենց ինչ-որ գործողություններ անելու առիթ գուցե տա: Իհարկե, չեմ բացառում, որ կարող է ինչ-որ պայմանավորվածություններ լինեն, բայց ամեն դեպքում ինձ իրավունք եմ վերապահում վերը նշածս վարկածն էլ լեգիտիմ համարել»:

Անդրադառնալով առաջ քաշած հինգ կետերի մասին հայտարարությանը՝ Սուրենյանցն ասաց. «Այդ հինգ կետերի մեջ անընդունելի ոչինչ չի կարող լինել, որովհետև այդ հինգ կետերը ստանդարտ կետեր են, որոնք բխում են հարաբերությունների կարգավորման այբուբենից: Այստեղ խնդիրներ կան, որոնք այլ շրջանակի են վերաբերում, օրինակ ԼՂ ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը, կոմունիկացիաների պարամետրերին, դելիմիտացիայի ու դեմարկացիայի սկզբունքներին, այստեղ հինգ կետերն այս խնդիրներն ամբողջովին չեն լուծում: Այս հարցերում հակասությունները պահպանվում են, որովհետև Պրահայի հանդիպումից հետո թե՛ Ալիևը հարցազրույց տվեց, թե՛ Փաշինյանը թվիթերում գրառում կատարեց, որից հասկացանք, որ օրինակ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում չկա որևէ համաձայնություն: Կամ հայկական կողմը խոսում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեխանիզմի քննարկման անհրաժեշտության մասին, բայց Ալիևը հաստատապես պնդում է, որ դա իր երկրի տարածքն է, Ղարաբաղի հայությունն իր երկրի քաղաքացիներն են և երրորդ երկրի հետ քննարկելու ոչինչ չունի»:

Սուրեն Սուրենյանցը խոսեց նաև հոկտեմբերի 14-ին սպասվող Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպման մասին. «Ենթադրում եմ, որ Լավրովն ամսի 14-ին Աստանայում երկու արտգործնախարարներին ինչ-որ բան է առաջարկելու, ինչ-որ լուծումներ, տեսլական, որոնք իմ կարծիքով առաջին հերթին վերաբերելու են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, գուցե նաև Լավրովը փորձի երկու արտգործնախարարների հետ կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ այս անգամ Պուտինի միջնորդությամբ: Ռուսաստանը փորձում է այս գործընթացում ակտիվացնել իր ջանքերը, Լավրովի այս նախաձեռնությունը դրա նշանն է: Ես կարծում եմ՝ ամեն դեպքում տարածաշրջանում դեռևս ամենազդեցիկ խաղացողը մնում է Ռուսաստանը: Երբ Եվրամիությունում ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերվում, ես չգիտեմ՝ դրանք ինչպես պետք է իրականացվեն այն պարագայում, երբ Եվրամիությունը այստեղ գործիքակազմ չունի, շատ ավելի ազդեցիկ գործիքակազմ ունի Ռուսաստանը»:

 

Աննա Բզնունի

12 Հոկտեմբեր, 2022 17:23
Վեր