Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը Zarkerak - Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը
Zarkerak Zarkerak - Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը

Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը

 

Ադրբեջանն արձագանքել է Բաքվից Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը:

«Բաքվի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Փարիզի հասցեին միշտ եղել են միայն պատասխան Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությանը: Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք պահել երկխոսության դռները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, էր Փարիզը Ադրբեջանում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար։ Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նման որոշում է կայացրել «վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակական գործողությունների ֆոնին, որոնք վնաս են հասցնում Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին»։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ ակնկալում է պարզաբանում ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։

Վերջերս Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, թե Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները լրտեսական ցանց են ստեղծում, որը սպառնում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը։

17 Ապրիլ, 2024 11:42
Վեր