Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան Zarkerak - Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան
Zarkerak Zarkerak - Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան
Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան

Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարարը NBC News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է երեկ Իսլամական Հանրապետության տարածքին ԱԹՍ-ներով հարվածներին, որոնք, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հասցրել է Իսրայելը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իսրայելի դեմ իրանական ռազմական գործողության: Թել Ավիվը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ըստ NBC News-ի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի հաստատել տեղի ունեցածին Թել Ավիվի ներգրավվածությունը: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ավելի շատ նման էր խաղի: Դրանք անօդաչուներ չէին, խաղալիք էին», - ասել է իրանցի դիվանագետը:

Աբդոլլահիանը հավելել է՝ Թեհրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից և նոր արկածախնդրության չգնա: «Հակառակ դեպքում մեր արձագանքը կլինի արագ և խիստ, նրանք կփոշմանեն», - նախազգուշացրել է արտգործնախարարը:

20 Ապրիլ, 2024 12:16
Վեր