Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ) Zarkerak - Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

Մայիսի 2-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաները այցելել են Երևանի Կենդանաբանական այգի:

Օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:

Գյումրիից ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպե՞ս է կազմակերպվում կենդանիների խնամքը, ո՞ր կենդանին ի՞նչ է սիրում ուտել կամ ինչո՞վ է սիրում զբաղվել:

Մանկատան տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել մանկատան գործունեությունը, կարևորել նման այցերը: Մարտիրոսյանը նշել է, որ հրավիրված 21 երեխաները առաջին անգամ են Կենդանաբանական այգում և դա նրանց երազանքներից մեկն է եղել:

Կենդանաբանական այգին այս տարի դռները բացել է մայիսի 1-ին: Տարվա ընթացքում նախատեսում են մի քանի ազատավանդակ տեղադրել տարածքում, ընդլայնել արդեն իսկ եղածը:

Այգում շրջելուց հետո երեխաները ուղևորվել են Հանրապետության հրապարակ, որտեղ հատուկ նրանց համար ցերեկային ժամի միացվել էին շատրվանները:

02 Մայիս, 2024 23:06
Վեր