Ե՞րբ է հնարավոր ամբողջովին անցնել քվեարկության էլեկտրոնային տարբերակին․ ԿԸՀ նախագահը մանրամասներ է հայտնել Zarkerak - Ե՞րբ է հնարավոր ամբողջովին անցնել քվեարկության էլեկտրոնային տարբերակին․ ԿԸՀ նախագահը մանրամասներ է հայտնել
Zarkerak Zarkerak - Ե՞րբ է հնարավոր ամբողջովին անցնել քվեարկության էլեկտրոնային տարբերակին․ ԿԸՀ նախագահը մանրամասներ է հայտնել
Ե՞րբ է հնարավոր ամբողջովին անցնել քվեարկության էլեկտրոնային տարբերակին․ ԿԸՀ նախագահը մանրամասներ է հայտնել

Ե՞րբ է հնարավոր ամբողջովին անցնել քվեարկության էլեկտրոնային տարբերակին․ ԿԸՀ նախագահը մանրամասներ է հայտնել

Ե՞րբ է հնարավոր ամբողջովին անցնել քվեարկության էլեկտրոնային տարբերակին: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդման շրջանակում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հարցն ավելի շատ քաղաքական է և օրենսդիրի տիրույթում է՝ արձագանքեց Հովակիմյանը, բայց նաև ներկայացրեց հարցի առնչությամբ միջազգային կառույցներում, կոնֆերանսներում եղած տրամադրությունները:

«Այն երկրները, որոնք անցում են կատարել ամբողջությամբ էլետրոնային [համակարգին], հետագայում խնդիրներ են ունեցել, որովհետև էլեկտրոնային քվեարկությունն ունի շատ մեծ թերություն, երբ մասնակիցներից որևէ մեկն արդյունքները կասկածի է ենթարկում, այլևս հնարավոր չէ արդյունքները վերստուգել: Թղթով քվեարկությունն այդ հնարավորությունը տալիս է, այսինքն՝ եթե որևէ մեկը որևէ տեղամասում քվեարկության արդյունքների հետ կապված ունենում է կասկած, կարող է պահանջել վերահաշվարկ և համոզվել՝ իր կասկածները կհաստատվե՞ն, թե՞ կփարատվեն»,- ասաց նա:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ էլեկտրոնային քվեարկությունը, այնուամենայնիվ, աշխարհի զարգացած երկրների ուշադրության կենտրոնում է: Օրինակ կարող է ծառայել Հարավային Կորեայում կազմակերպված քվեարկությունը, որտեղ բուն քվեարկությունից բացի՝ կա նախաքվեարկություն, որի ժամանակ էլեկտրոնային սարքավորումներ են օգտագործվում, բայց դրան հաջորդող քվեարկությունը, միևնույն է, թղթային է:

Սերգեյ Բագրատյանը պարզաբանեց, որ ուզում է ճշտել, թե Հայաստանում էլեկտրոնային քվեարկություն առհասարակ հնարավո՞ր է, ԿԸՀ-ում հարցի վերաբերյալ կա՞ քննարկում: Հովակիմյանը արձաքանքեց՝ ԿԸՀ-ն պատրաստ է, էլեկտրոնային քվեարկության սարքավորումներն առկա են, և եթե կլինի նման որոշում, բյուջետային հատկացում, ԿԸՀ-ն կպատրաստվի դրան, քանի որ բարդություն չկա, հանգիստ լուծելի խնդիր է:

Հովակիմյանը միաժամանակ տեղեկացրեց. «Եղել են երկրներ, որոնք անցել են ամբողջությամբ էլեկտրոնային քվեարկության համակարգին, հետո հրաժարվել են իրենց մտադրությունից, որովհետև կասկածներ են եղել, որ իրենց խորհրդարանի կազմավորման հարցում եղել է արտաքին միջամտություն, բայց չեն կարողացել դա ապացուցել, և ի վերջո, անցում են կատարել, վերադարձել են թղթային [տարբերակին]»:

02 Մայիս, 2024 13:45
Վեր