Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարի հայտարարությունը Zarkerak - Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարի հայտարարությունը
Zarkerak Zarkerak - Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարի հայտարարությունը
Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարի հայտարարությունը

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարի հայտարարությունը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով Գազայի հատվածի հյուսիսային հատվածում սննդի մատակարարման իրավիճակի մասին, այն անվանել է  լայնամասշտաբ սով։

«Ես կարող եմ ասել, որ հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- հայտարարել է նա:

Մաքքեյնն ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի և փորձառության վրա, կարծում է, որ Գազայում լիարժեք խնդիր կա:

Մաքքեյնը նաև հույս է հայտնել, որ հրադադար կլինի, որը թույլ կտա բնակչությանը շատ ավելի արագ սնունդ հասցնել։

04 Մայիս, 2024 17:40
Վեր