«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Zarkerak - «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Zarkerak Zarkerak - «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին

«Ռեալը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Կադիսի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում։ Մադրիդյան թիմը հաղթեց 3։0 հաշվով։

Տանտերերից աչքի ընկան Բրահիմ Դիասը (51-րդ րոպե) և Ջուդ Բելինգհեմը (68-րդ րոպե): Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Խոսելուն։

Մադրիդի «Ռեալը» 87 միավորով գլխավորում է Լա Լիգան։ Եթե «Բարսելոնան», որն այժմ մրցաշարային աղյուսակում երկրորդն է, միավորներ կորցնի «Ժիրոնայի» հետ խաղում, ապա Կառլո Անչելոտիի թիմը կդառնա չեմպիոն։

Կադիսը 34 խաղում վաստակել է 26 միավոր և Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

04 Մայիս, 2024 20:33
Վեր