Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում Zarkerak - Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում
Zarkerak Zarkerak - Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Կերամա Մարացի» խանութ սրահի մոտ կայանված ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

 Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Հախնազարյանն ու Սերոբ Չրաղյանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 34-ամյա Ռուզաննա Ծառուկյանին պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ջերմահարվել է դիմային հատվածը:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

04 Մայիս, 2024 23:25
Վեր