Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա Zarkerak - Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա
Zarkerak Zarkerak - Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա
Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

Իսրայելը փակել է Գազայի հատվածի հարավ-արևելյան սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետը, որով անցնում էին հումանիտար պաշարները, այն բանից հետո, երբ տարածքը պաղեստինյան անկլավում ռադիկալների կրակոցների տակ էր հայտնվել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Կիրակի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Քերեմ Շալոմ» անցակետի տարածքում օդային հարվածների ձայներ են հնչել։

«Քերեմ Շալոմի» շրջանում ազդանշանների հնչեցումից հետո մոտ 10 արկ է արձանագրվել Ռաֆահ անցակետի մոտակայքում։ Անցակետը ներկայումս փակ է մարդասիրական օգնության բեռնատարների անցման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

05 Մայիս, 2024 17:23
Վեր