Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Zarkerak - Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Zarkerak Zarkerak - Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան քաղաքում մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

 

Մայիսի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

05 Մայիս, 2024 18:05
Վեր