Մեկ է՝ վերջում  Մանուկյանին,  Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան․ ԱԺ նախագահը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին (տեսանյութ) Zarkerak - Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան․ ԱԺ նախագահը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան․ ԱԺ նախագահը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին (տեսանյութ)
Մեկ է՝ վերջում  Մանուկյանին,  Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան․ ԱԺ նախագահը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին (տեսանյութ)

Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան․ ԱԺ նախագահը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին (տեսանյութ)

«Քանի անգամ կարելի է այն, ինչ մենք արել ենք փորձել, քանի անգամ կարելի է տարբեր դերակատարներով կրկնել»,- անդրադառնալով Տավուշից մեկնարկած երթին այս մասին ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ համեմատականներ անցկացնելով 2018-ին Գյումրիից մենարկած երթի հետ։

«Հասկացանք, նոր բան մտածեք։ Մեկ է՝ վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Բանանի Միհրանին, Արթուր Վանեցյանին, Պարույր Հայրիկյանին մոռացա, կարևոր դերակատարներից է․ էլ ո՞վ կար այնտեղ․ բերելու են ցույց տան, ասեն  էս են էս մարդիկ։  Ասենք դերակատար են փոխում, գնում ուրիշ դեմքով գալիս են, նույն նախկին դերակատարները  ասում են՝ հլը էկեք մի հատ էլ սենց բան փորձենք,  էկեք հույզերի վրա խաղանք»։ 

Հարցին, արդյոք երթն արդեն Երևանում կարող է վերաճել համաժողովրդական ընդվզման,  և իշխանությունը կլսի մասնակիցների պահանջը, նա նշեց․ «ՀՀ-ում իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, երբ ժողովուրդն ինչ-որ պահանջ կներկայացնի, կտեսնենք, որ դա նրա կողմից է»։ 

Քա՞նի մարդ պետք է ներկայացնի պահանջ․ «2337․ գիտեք, ես նման բաների մասին չեմ մտածում, նման տրամաբանություն իրենց շուրջը ստեղծում են ընդդիմադիրները, իրենք իրենց ասածին հավատում, իրենց ԶԼՄ-ներով տարածում են։ Ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն ամեն ինչ շատ  լավ հասկանում է, վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին,  գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի ուզում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ։ Եկեղեցին, Աստված, հույզերը, որոնք ունենք որպես քրիստոնյա, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահեր են սպասարկում տարբեր բաներ են․ ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

06 Մայիս, 2024 12:26
Վեր