Լակեյները սկսել են բռնության մարզումները Zarkerak - Լակեյները սկսել են բռնության մարզումները
Zarkerak Zarkerak - Լակեյները սկսել են բռնության մարզումները
Լակեյները սկսել են բռնության մարզումները

Լակեյները սկսել են բռնության մարզումները

Վերջին օրերին լրագրողների վրա հարձակման երկրորդ դեպքն է գրանցվում Երևանում։ Հարձակվողները հիմնականում այն անձինք են, որոնք փոխկապակցված են ժամանակին զուգարաններում և Երևանի կենտրոնում անզեն մարդկանց ծեծելով կամ զենքով սպանելու «դաբռո» տվող նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի, ընտանիքի անդամների, կամ Հայաստանում Կրեմլի քարոզով զբաղվողների հետ։

Հայաստանում որոշ ուժեր սկսել են ներքաղաքական իրավիճակը սրել և այս ընթացքում նախկին իշխանությունների հետ փոխկապակցված տարատեսակ լակեյներ սկսել են մարդկանց բռնության ենթարկելու ակտիվ մարզումներ անցկացնել։

Քաղաքական օրակարգ չունեցող ուժերի միակ զենքը շարունակում է մնալ բռնությունն ու ահաբեկումը։ Այս ուժերն այդպես ժամանակին կառավարել են երկիրը, երբ իշխանությունն իրենց ձեռքում էր, իսկ այսօր էլ այդ նույն մեթոդներով փորձում են խլել իշխանությունը։ Գաղափարապես սնանկները ավելիի ունակ չեն։

Հանուն եկեղեցու և Սուրբ խաչի հանդես եկողները հենց իրենք են ոտնատակ տալիս եկեղեցական ու հոգևոր բոլոր կանոններն ու պատվիրանները, որովհետև եկեղեցին և հոգևորն այդ մարդկանց համար ընդամենը սեփական գիշատիչ հակումները թաքցնելու հարմար սքեմ է։ 

Ժամանակին Հայաստանում խոսքի ազատությունը ճնշողներն ու մեդիայում տոտալ գրաքննություն հաստատողներն այսօր խոսում են ժողովրդավարական արժեքների, մարդկանց իրավունքների իբր ոտնահարումից, խոսում են իբր խոսքի ազատության սահմանափակումներից և բռնաճնշումներից, մինչդեռ՝ հենց իրենք են այսօր իրենց տիրապետության տակ գտնվող հսկայական մեդիառեսուրսով, անձնական օգտագործման քարոզիչներով ու սազանդարներով ամեն օր ատելության ու բռնության կոչեր հնչեցնում և երկրում քաոս ստեղծում։  

Մկրտիչ Իսրայելյան

06 Մայիս, 2024 13:28
Վեր