Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ․ Աննա Վարդապետյան Zarkerak - Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ․ Աննա Վարդապետյան
Zarkerak Zarkerak - Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ․ Աննա Վարդապետյան
Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ․ Աննա Վարդապետյան

Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ․ Աննա Վարդապետյան

Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

«Նախաքննական մարմինը ոչ միայն քննադատվում է, նախաքննական մարմնի յուրաքանչյուր արարք դառնում է քննարկման առարկա։ Ես վիճակագրություն ներկայացրեցի, թե քանի միջնորդագիր է ներկայացվել ու քանի իրավապահ համակարգի ներկայացուցիչ է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Դա է ճանապարհը»,- նշեց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝  հանցավորության դեմ պայքարում պառակտված իրավապահ համակարգն անզոր է․«Մենք չենք ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։ Ես թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ։ Իրավապահ համակարգն իրականացնելու է իր գործառույթները»։

06 Մայիս, 2024 13:50
Վեր