ՌԴ Դաշնային խորհրդից ստացված  նամակին  շատ վաղուց է պատասխան ուղարկվել․ Ալեն Սիմոնյան Zarkerak - ՌԴ Դաշնային խորհրդից ստացված նամակին շատ վաղուց է պատասխան ուղարկվել․ Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - ՌԴ Դաշնային խորհրդից ստացված նամակին շատ վաղուց է պատասխան ուղարկվել․ Ալեն Սիմոնյան
ՌԴ Դաշնային խորհրդից ստացված  նամակին  շատ վաղուց է պատասխան ուղարկվել․ Ալեն Սիմոնյան

ՌԴ Դաշնային խորհրդից ստացված նամակին շատ վաղուց է պատասխան ուղարկվել․ Ալեն Սիմոնյան

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարությամբ ուղարկված նամակը հասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ նամակի պատասխանն արդեն ուղարկվել է։ Վերջինս տեղյակ է ստացած նամակի և պատասխան նամակի բովանդակությունից, սակայն չցանկացավ հանրայնացնել այդ տեղեկությունը․

«Ես գրություն չեմ ստացել, ԱԺ-ին է փոխանցվել, ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իսկ ուղարկել են Սարգիս Խանդանյանին։ Ես կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերը այդ պատասխանը ուղարկել է՝ մեկ-երկու օր հետո, պարզապես այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար է եղել տենց արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Պարզ է, որ բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում»,- ասաց նա։

ԱԺ նախագահը նաև կարևորեց․«Ես իմ հայտարարությունների տերն եմ,ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել։ Տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել։ Ես ամենաուղիղ մանդատով մարդկանցից մեկն եմ, արել եմ հայտարարությունը ում անունից, որ մասնակցել եմ։ Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, իրենց խնդիրն ու պատկերացումներն են։ ՀՀ-ում իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»։

06 Մայիս, 2024 14:01
Վեր