Կարանք տասը ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք․ ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին Zarkerak - Կարանք տասը ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք․ ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին
Zarkerak Zarkerak - Կարանք տասը ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք․ ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին
Կարանք տասը ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք․ ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին

Կարանք տասը ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք․ ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին

ՀՀ ժողովուրդն է որոշելու՝ ով է իշխանությունը, դու չէ, Արթուր Խաչատրյանը, Վիննի պուխը չէ, Քոչարյանը Ռոբերտը չէ, Սերժը չէ, մնացածը չէ, ՀՀ ժողովուրդն է ընտրություն կատարելու: Կընտրի՞ ուրիշ մարդու, էդ ուրիշ մարդը կգա ղեկավարելու: Չի ուզի՞, դրան էլ կփոխի: Այս մասին Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

«Արտահերթ ընտրություններից եք խոսում, դուք սնանկ եք: Մեր չկատարած բաներից եք խոսում, դուք ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք: Դուք դեմք չունեք, որով կարող եք հանդես գալ: Իրար մեջ խոսում եք, ասում եք՝ դե լավ, դու մի երեւա, քեզ չեն սիրում, էս անգամ դու մի արա, արի պարկեշտ  մարդու բերենք, իր դեմքով հանդես գանք: Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք: Ընդունում եք, որ դուք չկաք թե որպես քաղաքական գործիչ, թե որպես ՀՀ քաղաքացի: Եկել եք արտահերթ ընտրություններից եք խոսում, մանդատները դրեք: Դուք կարաք մանդատ դնե՞ք: Իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք, աղմուկը մինչև ուր կհասնի: Կարանք տասը ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք: Ուղղակի մենք խաչ ենք վերցրել, տանում ենք, առաքելություն ունենք»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն․«Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց․ «Չեք խաբելու ժողովրդին և մեզ»։ 

 

 

 

06 Մայիս, 2024 14:48
Վեր