Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները Zarkerak - Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Zarkerak Zarkerak - Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

 

Մայիսի 6-ից ուժի մեջ են մտել առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովման և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները: Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

 

Նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսվարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում:

 

Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:

 

Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:

 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.arlis.am/documentview.aspx?docid=189457

https://www.arlis.am/documentview.aspx?docid=189452

06 Մայիս, 2024 15:22
Վեր