Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը․ ՀՀ ԱԳ նախարար Zarkerak - Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը․ ՀՀ ԱԳ նախարար
Zarkerak Zarkerak - Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը․ ՀՀ ԱԳ նախարար
Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը․ ՀՀ ԱԳ նախարար

Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը․ ՀՀ ԱԳ նախարար

«Սա մի նախագիծ է, նախաձեռնություն է, որը նախատեսում է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և ոչ միայն տրանպորտային հանգույցները, կապերը, ենթակառուցվածքները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ինչը հնարավոր կդարձնի դյուրացնել ուղևորա- և բեռնափոխադրումները և ծառայությունների փոխադրումները Արևելքից Արևմուտք, այդ թվում և՝ ՀՀ տարածքով: Նույն համատեքստում մենք դիտարկում ենք  նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարում ԵՄ անդամ երկրներ. կան այդ մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են կամ կսկսեն գտնվել իրականացման փուլում: Հայաստանը ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին»,- անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությանը  Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսի ժամանակ  այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ կա մի երկրորդ գործոն, որը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար, և դա խաղաղությունն է․ «Ուզում եմ ևս մեկ անգամ օգտվել առիթից և վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը: Մենք կառուցողաբար ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես, Ադրբեջանի հետ, վերջ տալ երկարամյա հակամարտությանը: Կան մի շարք սկզբունքներ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ Ալմա Աթայի 1991 թվականին ստորագրված փաստաթղթի և դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա, արդեն նշեցի ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Հուսամ՝ առաջիկայում այստեղ ևս շատ կոնկրետ արդյունքներ կկարողանանք արձանագրել»։ 

06 Մայիս, 2024 16:31
Վեր