Դադիվանքի նախկին վանահայրն առաջարկում է կտրել Սամվել Շահրամանյանի լեզուն Zarkerak - Դադիվանքի նախկին վանահայրն առաջարկում է կտրել Սամվել Շահրամանյանի լեզուն
Zarkerak Zarkerak - Դադիվանքի նախկին վանահայրն առաջարկում է կտրել Սամվել Շահրամանյանի լեզուն
Դադիվանքի նախկին վանահայրն առաջարկում է կտրել Սամվել Շահրամանյանի լեզուն

Դադիվանքի նախկին վանահայրն առաջարկում է կտրել Սամվել Շահրամանյանի լեզուն

Դադիվանքի նախկին վանահայր՝ Տեր Հովհաննեսը, որը Դադիվանքը «փրկելուց» հետո  հոգևոր ծառայության անցավ «Եռաբլուրի» եկեղեցում, միացել է Բագրատ Սրբազանի «շուրջպարին» և հայտարարել , որ պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է։

Դադիվանքի «փրկչին» թերևս պետք է հուշել, որ սխալմամբ այլ լեզու և ձեռք հանկարծ չկտրի։ Եթե հիշողությունից լավ է, ապա պետք է հիշի, որ Դադիվանքն ու ամբողջ Արցախը Ադրբեջանին հանձնել են նրանք, որոնք այսօր Սևան-Երևան մայրուղում արհեստական խցանում են ստեղծում ու հպարտանում, թե իբր իրենք շատ են ու գալիս են Հայաստանը փրկելու։

Տեր Հովհաննեսը լավ կանի ուշադիր նայի Բագրատ Սրբազանի հետ քայլողներին և նրան աջակցողներին՝ այնտեղ են այն բոլոր լեզուներն ու ձեռքերը, որոնք պետք է «կտրել»։

Եթե պետք է լեզու կտրել, ապա թերևս առաջինը պետք է կտրել դաշնակցականների ու բոլոր այն մարդկանց լեզուները, որոնք «մահ կամ ազատություն», կամ «սահմանն այնտեղ է որտեղ մեր զինվորն է կանգնած» կարգախոսով մեքենաներով սահմանից «քայլում» են մայրաքաղաք Երևան՝ զինվորին սահմանին մենակ թողնելով թշնամու առաջ։  

Հենց այդ մարդիկ, 2023 թվականի սեպտեմբերին, իրենց չկտրված լեզուներով ու ձեռքերով  Եվլախի «կզարանում» Արցախը հանձնեցին Ադրբեջանին։ Սամվել Շահրամանյանն ու նրան Արցախի գահին բերող դաշնակցականները դա լավ կհիշեն։

Բագրատ Հովհաննեսյան

 

06 Մայիս, 2024 17:54
Վեր