Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի Zarkerak - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի
Zarkerak Zarkerak - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է Շուշի և Ֆիզուլի: Այդ մասին նշված է ամերիկյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ: Տեղում դեսպանը հանդիպել է կառավարության ներկայացուցիչների և մանկավարժների հետ: Լիբբին հայտարարել է, թե այցը նախապատրաստել են շուրջ երկու ամիս: «Ուրախ եմ, որ այն վերջապես կայացավ: Քանի դեռ մենք նման պատրաստակամ գործընկերներ ունենք Ադրբեջանում, ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ»,- հավելել է դեսպանը։

Հիշեցնենք, երկու օր առաջ՝ Լիբբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել էր հարցին, թե ինչու չի մեկնում Շուշի: «Ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի՝ ինչ-որ տեղ կազմակերպած շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, կգնամ, այժմ պատրաստ չեմ»,- նշել էր դեսպանը:

06 Մայիս, 2024 18:54
Վեր