Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Zarkerak - Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Zarkerak Zarkerak - Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը, ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի իրականացմանը, արտահանման ռազմավարության մշակմանը, գյուղատնտեսությանը, կլիմայի փոփոխությանն ու կանաչ տարածքների պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարատեսակ ցուցահանդեսներին ԱՄՆ ՄԶԳ շարունակական աջակցությամբ հայկական կողմի մասնակցությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել գործարար միջավայրի բարելավմանն ու գործարարների համար ինտեգրացիոն բարենպաստ պայմանների ապահովման, առկա համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

06 Մայիս, 2024 19:05
Վեր