Փամբակում երկու երիտասարդի մոտ հրացաններ են եղել․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն Zarkerak - Փամբակում երկու երիտասարդի մոտ հրացաններ են եղել․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն
Zarkerak Zarkerak - Փամբակում երկու երիտասարդի մոտ հրացաններ են եղել․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն
Փամբակում երկու երիտասարդի մոտ հրացաններ են եղել․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն

Փամբակում երկու երիտասարդի մոտ հրացաններ են եղել․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 5-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի Ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Փամբակ գյուղում նկատել է 2 անձի, որոնց մոտ եղել է 2 հատ որսորդական հրացան, ովքեր չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստուգման նպատակով պարեկները մոտեցել են վերջիններիս և պարզել, որ քաղաքացիներից մեկը Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 23-ամյա Գոռ Ն․-ն է, իսկ մյուսը Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Մելիք Ա․-ն։

Նրանց մոտ եղած հրացանների օրինականությունը, թույլատվության ժամկետները և վերջիններիս կողմից զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ Գոռ Ն․-ի կողմից ներկայացված մեկ հատ 16 մմ տ/չ, երկփողանի, ողորկափող հրացանը պատկանել է իր հանգուցյալ պապին, իսկ Մելիք Ա․-ի կողմից ներկայացված մեկ հատ 16 մմ տ/չ, մեկփողանի, ողորկափող հրացանը պատկանում է իր պապիկին։ Վերջիններս ոստիկաններին են ներկայացրել նաև թվով 14 հատ 16 մմ տ/չ հրացանի փամփուշտներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի  քննչական բաժին:

30 Նոյեմբեր, 2024 19:50
Վեր