«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Zarkerak - «Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ
Zarkerak Zarkerak - «Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ

«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս լարված պայքարում պարտության մատնեց «Սոչիին» (2-1)։

Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի և «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանը։

Հանդիպման վերջնամասը շատ լարված ստացվեց։ Նախ՝ 88-րդ րոպեին Միխայիլ Իգնատովը խփեց տանտերերի պատասխան գնդակը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը:

Սակայն հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին (90+5) նույն Սպերցյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ և հաղթանակ պարգևելով իր թիմին։

14 Մարտ, 2026 19:48
Վեր