Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում մարտի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-16-ին`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մարտի 15-16-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան, 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ը գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։


